Ազգային տժվժիկ
Մինչ խորհրդարանական ընդդիմությունը, չբավարարվելով եղած փաստերից, իշխանությունների կողմից գաղտնի պահվող ադրբեջանի հետ «բանակցային» փաստաթղթերին մուտք է ուզում, մինչ Սրբազան շարժումը մաքրվում, թե կորցնում է թույլ օղակներից, մինչ Փաշինյանը հեծանիվ է քշում Եվրոպայից ՌԴ՝ սրա-նրա խոսքերը տանել-բերելով, մինչ հոգևորականները քաղաքական վերլուծողների տեղ են իրենց դնում, փոխանակ գոնե իրենք համախմբված մնան, մինչ ֆբ ճարպիկները «հների» ու «նորերի» համեմատություն են ընբոշխնում, մինչ եվրոպայում ապրողները ուրախանում են եվրոքվեով, իսկ Արցախից բռնագաղթվածները զարմանում են հայաքվեի խեղճությամբ, մինչ զարմանալիորեն ԱՄՆ/թուրքիա ձգտող փաշինյանյան իշխանությունները Հայաստանի համար նոր մեկուսացում են ՌԴ հետ խաղեր տվող Վրաստան-Իրան-ադրբեջանով, մինչ ռուսաստանյան դիվանագիտոթյունը մշակույթի անվան տակ Բերձորը կնքում է որպես այն գրաված ադրբեջանին ներկայացնող, իսկ ադրբեջանը հոշոտում է դատարկ մնացած Արցախի մշակութային ժառանգությունը՝ դարձնելով դրանք «ադրբեջանական», մինչ ալիևը զորք ու զենք է հավաքում ու նայում Սյունիքի կողմը, իսկ հայաստանյան հասարակությունը ընդամենը մեղր-ընկույզի փառատոններ է կազմակերպում պոտենցիան բարձրացնելու նկրտումներով, մինչ պատերազմները շարունակում են մնալ ընդունելի՝ որպես ուժի ու զենքի ցուցահանդես, մինչ կույր ու տգետ հանրությունը հիանում է իր գլխին լցվող փարագ -փարագ սոխով ու տակից տաքացնող մարմանդ-մարմանդ... կրակով, մենք ապրում ենք վառված սրտերով ու մոխրացող ապագայով։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին