Ալ Պաչինոն խոստովանել է, որ համաճարակի ժամանակ քիչ էր մնում մահանար
Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն պատմել է, որ 2020 թվականին հազիվ է փրկվել մահվանից։ People ամսագիրը գրում է, որ դերասանի իսրտը մի պահ կանգ է առել։
Ալ Պաչինոն շատ ծանր է տարել կորոնավիրուսը։ Մի պահ դերասանի սիրտը կանգ է առել, և նրա հարազատները շտապօգնություն են կանչել։ Պաչինոն արթնացել է այն պահին, որ շուրջը շտապօգնության վեց աշխատակիցներ են հավաքված եկել։
Ինքը՝ Ալ Պաչինոն, չի կարծում, որ այդ պահին մահացել է. «Բոլորն այդպես էին մտածում։ Բայց հետո ինչպե՞ս են այս բոլոր մարդիկ հավաքվել իմ շուրջը»։ Դերասանը պնդում է, որ այդ ժամանակ կորցրել է գիտակցությունը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, 84-ամյա Պաչինոն այս խոստովանություններն արել է իր ինքնակենսագրականում, որը լույս է տեսել հոկտեմբերի 8-ին։ Գրքից հատվածներ տեղադրվել են People կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան