
Կարծում եմ, որ վաղը լավ խաղ կլինի. Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպման մասին
«Կարծում եմ, որ վաղը լավ խաղ կլինի։ Անկեղծ ասած, Ֆարերյան կղզիների թիմն ինձ դուր եկավ»,- ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 9-ին Տորսհավնում տեղի ունեցած նախախաղային ասուլիսին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը
Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն էլ ասաց. «Ուսումնասիրել ենք մրցակցին, ակնկալում ենք ծանր խաղ և գիտենք, թե ինչպես պետք է վաղը խաղանք և պետք է ամեն ինչ անենք որպեսզի հասնենք դրական արդյունքի»։
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։