«Սա Եվրատեսիլ չէ». Եվրախորհրդարանի ղեկավարը Օրբանի՝ Bella ciao երգող կողմնակիցներին
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ սկսել են երգել Bella Ciao-ն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Եվրախորհրդարանում ելույթից հետո:
Օրբանն ավարտելով ելույթը, որտեղ նա ուրվագծել է ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության առաջնահերթությունները, սկսվել են բուռն ծափահարություններ, և նրա կողմնակից մի խումբ պատգամավորներ սկսել են երգել Bella Ciao:
ՏԱՍՍ –ը գրում է, որ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան մի քանի անգամ փորձել է բեմ հրավիրելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, սակայն ծափերը չեն դադարել։
«Սա Եվրատեսիլ չէ, գիտեք: Եկեք հարգենք այս տան արժանապատվությունը»,- ասել է Մեցոլան։
Հուլիսի 1-ին Հունգարիան վեց ամսով ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը։ Օրբանը, որպես Հունգարիայի կառավարության ղեկավար, պետք է ելույթ ունենար Ստրասբուրգում և ներկայացներ Բուդապեշտի ԵՄ նախագահության ծրագիրը, սակայն նրա ելույթը մի քանի անգամ հետաձգվել է, այդ թվում՝ Եվրոպայում սկսված ջրհեղեղների պատճառով։ Այդ կապակցությամբ Օրբանը կարողացել է Եվրախորհրդարան գալ միայն իր նախագահության կեսերին։
Parte del Parlamento Europeo canta el Bella Ciao después de la intervención de Viktor Orbán en Estrasburgo.
— Beatriz Navarro (@beanavarro) October 9, 2024
Metsola: “Esto no es Eurovisión” ni La Casa de Papel, “respeten la dignidad de esta casa” pic.twitter.com/b8oh6monTT