Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, առաջարկներ է արել, որոնք շատերը նկատի են առնվել,բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թե ինչու չի ստորագրվել, կարծում եմ հենց նա էլ Ձեզ կպատմի», - ասել է նա։
Լրագրողը հետաքրքրվեց Զախարովայի անձնական տեսակետն այս հարցի վերաբերյալ, որի ի պատասխան դիվանագետն ընգծեց․ «Իմ անձնական կարծիքը թող մնա իմը»։