Թուրքական ավիաուղիների օդաչուն մահացել է Սիեթլից Ստամբուլ չվերթի ժամանակ
Թուրքական ավիաուղիների կապիտան-օդաչուն մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է ավիաընկերության խոսնակ Յահյա Ուստունը։
«Սիեթլ-Ստամբուլ երթուղու TK204 չվերթն իրականացնող մեր Airbus 350 օդանավի կապիտան-օդաչու Իլչեխին Փեհլիվանը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, երբ առաջին բժշկական միջամտությունը արդյունք չի տվել, ինքնաթիռի անձնակազմը Ինքնաթիռը որոշել է վթարային վայրէջք կատարել, սակայն մեր կապիտանը մահացել է վայրէջքից առաջ»,- X սոցիալական ցանցում գրել է Ուստունը։
Ըստ տեղեկությունների՝ Փեհլիվանը 59 տարեկան էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան