Թուրքիայում ընդդիմադիր 5 կին գործիչ է ձերբակալվել
Ձերբակալվել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։
Աքթինի հետ միասին ձերբակալվել են նաև Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) ու «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» (DBP) անդամ շրջանների ղեկավարների օգնականները:
Ձերբակալվածների ընդհանուր թիվը 5-ն է և բոլորն էլ կանայք: Նրանք բերման են ենթարկվել իրենց տներից:
Ձերբակալության հիմքերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան