Իրանում պատգամավորները Անվտանգության խորհրդին կոչ են արել թույլատրել միջուկային զենք ստեղծել
Իրանցի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին Իսրայելի սպառնալիքների պատճառով թույլատրել միջուկային զենք ստեղծել։Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը։
«Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն և նույնիսկ եվրոպական և ամերիկյան պետություններ չեն կարող վերահսկել Իսրայելը։ Դրա հիման վրա մոտ 39 պատգամավորներ նամակ են գրել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և ստորագրել այն՝ խորհրդին հորդորելով վերանայել Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինա»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի մշակութային հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հասան-Ալի Էխլյակին:
Իրանի պաշտպանական դոկտրինը, հետևելով երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվային, արգելում է միջուկային զենքի ստեղծումը՝ դրանց արտադրությունը համարելով իսլամին հակասող։
Ինչպես նշել է Էխլյակին, չնայած այդ հանգամանքին, արգելքը կարող է վերանայվել։
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հոկտեմբերի 8-ին ասել էր, որ Մերձավոր Արևելքում պատմական հանգամանքներ են ի հայտ եկել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հերքում է միջուկային ռեակտորի մոտ պայթյունների մասին լուրերը
- Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
- Պուտինն առաջարկել է հստակեցնել միջուկային զենքի կիրառման պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին