Պուգաչովան դшվաճան չէ, բայց մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Շահնազարով
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը երգչուհի Ալլա Պուգաչովային Ռուսաստանի դավաճան չի համարում, քանի որ երգչուհին իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի։ Այս մասին նա հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։
«Հասկանալի է, որ եթե արտահայտես քո կարծիքը, դա կարող է համընկնել մեծամասնության կարծիքի հետ։ Եվ պարզ է, որ Ալլա Բորիսովնան ներքին կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի Դաշնության բնակչության մեծ մասի հետ։ Կարծում եմ, որ նա մեծ սխալ է թույլ տվել»,- ասել նա:
Ըստ Շահնազարովի, Պուգաչովայի սխալն այն է, որ նա կորցրել է ռուս հանդիսատեսին, բայց դա «իր գործն է, իր իրավունքը»: Ռեժիսորը Պուգաչովային անվանել է տաղանդավոր արտիստ և փորձառու անձնավորություն, ով ինքն է նման որոշում կայացրել։
Գազետա.ռուժի հաղորդմամբ, Շահնազարովը խոսել է նաև Ռուսաստանում գրաքննության մասին. նա կարծում է, որ չկա գրաքննություն:
«Ես երբեք չեմ տեսել, որ որևէ մեկը պաշտոնական մակարդակով հրաման տա այսինչ դերասանին արգելել ելույթ ունենալ»,- ասել է ռեժիսորը։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջել են Պուգաչովային և Գալկինին զրկել ծնողական իրավունքներից
- Պուգաչովային սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, եթե պարզվի, որ նրա գրառումները վարկաբեկում են ՌԴ Զինված ուժերը
- ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին