Կրասնոդարն արձագանքել է Սպերցյանի և Հարությունյանի Հայաստանի հավաքականին միանալուն
Ռուսական «Կրասնոդարը» անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված թիմի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ու պաշտպան Գեորգի Հարությունյանին։ Այս մասին գրում է Արմսպորտը։
«Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը վաղը Ազգերի լիգայում կխաղան Ֆարերյան կղզիների հետ արտագնա, իսկ կիրակի օրը՝ տանը կընդունեն Հյուսիսային Մակեդոնիային»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը՝ հոկտեմբերի 10, Երևանի ժամանակով 22։45-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, իսկ 3 օր անց՝ հոկտեմբերի 13-ին տանը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային։