Հասարակություն 17:40 09/10/2024 Հայաստան

Աղքատները վճարում են հարկերը, իսկ ավելի հարուստները չեն վճարում.Հրանտ Միքայելյան

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական աճը կազմել է 9 %։ Վերջին տարիներին այն աննախադեպ է, բայց սրան զուգահեռ աճում է նաև աղքատության վերին շեմը։

Հուլիսիսն ներկայացված վիճակագրական տվյալներով աղքատության վերին գիծը հասել է 42.6 %-ի, այն դեպքում երբ 2022-ին 41.3% է եղել։ 2023 թվականի համար ըստ մարզերի ներկայացված չէ աղքատության  որևէ ցուցանիշ։  Տնտեսության աճին զուգահեռ Աղքատության աճի այս հակասությունը բացատրելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ,քաղաքագետ Հրանտ Միքայելյանին

«Սա կարող է մի քանի բացատրություն ունենալ։

Տնտեսական աճը կուտակվում է որոշ արտադրական, բայց ոչ սպառողական ոլորտներում։ Այստեղ մենք նման միտում տեսնում ենք ամեն դեպքում հատկապես, եթե խոսենք ոչ թե արտադրության, այլ վերարտահանման մասին։  Տվյալ դեպքում, օրինակ ոսկի և այլ թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղները վերամշակում են Հայաստանում և հետո արտահանում են։ Այսինքը, Հայաստան գումարը մտնում է, բայց կուտակվում է շատ նեղ շրջանակենրում, շատ քիչ ձեռքերում։Այսպիսով, մեծ հաշվով տեղի է ունենում անհավասարության աճ։
Անհավասարության աճը կարող է ընդգրկել առանձին մարդկանց, նաև՝ զուտ կառուցվածքային փոփոխություն տնտեսության մեջ և կարող է ընդգրկել ամբողջ հասարակությանը։ Իմ կարծիքով այս երեք մակարդակով էլ գնում է նման գործընթաց։
Մենք տեսնում ենք,որ մի կողմից առանձին օլիգարխներ գերշահույթ են ստանում վերաարտահանման գործընթացից և ոսկին ընդամենը օրինակներից մեկն է, յալ օրինակներ էլ կան։

Երկրորդ՝ տնտեսական կառուցվածքի փոփոխություն, երբ մենք տեսնում ենք, որ վերջնական սպառման կշիռը նվազում է Հայաստանում և երրորդ՝ ամբողջ տնտեսության մեջ անհավասարության աճը, ամբողջ բնակչության շրջանում։ Օրինակ ՏՏ ոլորըտ, որը ստանում է պետության կողմից հովանավորություն և ֆինանսական աջակցություն, արտոնություն և մյուս կողմից մենք տեսնում ենք գյուղատնտեսության դեգրադացիա, որը հակառակը պետության կողմից ոչ մի բան չի ստանում, նախարարությունն էլ փակվել է մի քնաի տարի առաջ։
Հետևաբար, մենք կարող ենք ֆիքսել, որ այն մարդիկ որոնք զբաղված են գյուղատնտեսության մեջ, իսկ նրանք տարբեր հաշվարկներով բնակչության 1/3-ն են, նրանք ունենում են շատ մեծ, երկարատև կորուստներ։ Այստեղ նաև ջրային խնդիրներ կան։ Իսկ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների թիվն աճում է և միջնաժամկետ եկամուտներն էլ են աճում։ Այստեղ մենք կրկին տեսնում ենք անհավասարության աճ։

Սրան զուգահեռ մենք տեսնում ենք պետական քաղաքականություն, ընդամենը մի քանի տարի առաջ եկամտահարկի վերադարձ և շինարարության ֆինանսավորում, այսինքը տոկոսադրույքի ֆինանսավորում պետության կողմից։ Սա ևս տեղի է ունենում աղքատության աճի հաշվին՝աղքատները վճարում են հարկերը,իսկ ավելի հարուստները չեն վճարում,ավելի ճիշտ պետությունը վերադրաձնում է այն նրանց։ Այստեղ ևս անհավասարության աճ է գրանցում և՝ այսպես շարունակ։

Հետևաբար՝ տեսականորեն տնտեսությունը կարող է աճել և աղքատների թիվն էլ կարող է զուգահեռ աճել։

Դրանից զատ,առհասարակ մեր տնտեսական վիճակագրությունը վերջին տարիներին, հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող վերարտահանումը, և կառավարության կողմից ցանքությունն այդ տվյալների քաղաքական կիրառման, Հայաստանում ներկայացվում է վիճակագրություն՝ քաղաքական հաշվարկները հաշվի առնելով։ Սա բերում է նրան, որ վիճակագրությունը կամ խեղաթյուրվում է կամ կեղծ է ներկայացվում։ Օրինակ Հայաստանի արտահանումն է անգամներով աճում, այն ժամանակ, երբ այն իրականում տեղի չի ունեցել և այդպես շարունակ։ Այսպիսով, մեր վիճակագրական տվյալների ճշգրտությունն ևս երաշխավորված չէ։ Սա էլ է խնդիրը, թե իրականում ինչքան է տնտեսական աճը։ Սա լրիվ այլ խնդիր է։

Վերջին հանգամանքը՝ բնակչության թիվն Հայաստանում աճել է։ Հայաստան են եկել ռուսներ, հնդիկենր և Արցախից բռնագաղթածնե ։ Այսիքնը բնակչության թիվը աճել է բավականին մեծ՝ մոտավորապես 6 %։ Երբ խոսվում է տնտեսկան աճի մասին, այն ընդհանուր տնտեսության մասին է խոսում, բայց եթե այն մարդկանց վրա բաժանենք, ապա այնպես կարող է ստացվել,որ մեկ շնչի հաշվով կարող է նվազել։ Վերջին հաշվով, օրինակ Արցախցիները կարող են աղքատների թիվը համալրել։

Այս բոլոր պատճառները նպաստում են այս միտումներին»,-ասաց Հրանտ Միքայելյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}