Այնպիսի իրավիճակում էինք, որտեղից իրականում որևէ մեկը փրկվելու հույս չուներ. Արցախի ԱԺ պատգամավոր
«19.09.2023 թվական... Այնպիսի իրավիճակում էինք, որտեղից իրականում որևէ մեկը փրկվելու հույս չուներ»,-գլխավոր դատախազության դիմաց «Սրբազան պայքար» շարժման ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ շուրջ 10 ամիս շրջափակված Արցախում վերջին օրերին այլևս բացակայում էր հացը, սնունդը, երեխաների համար արդեն նախաճաշի համար որևէ սնունդ չկար։
«Շատ դեպքերում երեխաները կիսասոված, լրիվ սոված գնում էին դպրոց։ Հղիները սոված կամ կիսասոված, ոտքով հասնում էին ծննդատուն։ Բայց մենք գիտակցում էինք, որ դա մեր պայքարի ձևն է։
Սեպտեմբերի 19-ի ժամը մեկն էր, իմ երեխաներն էլ մյուսների երեխաների նման դպրոցում էին։ Հնչեցին պայթյուններ հենց Ստեփանակերտում։ Խուճապ սկսվեց։ Այն, ինչ հետո տեղի ունեցավ, ամենասարսափելի է։ Ես էլ մյուս մայրերի նման կորցրել էի իմ երեխաներին։ Իրար հետ հաղորդակցվելու որևէ տարբերակ չկար։ 4-5 ժամ հետո իմ երեխաներին հայտնաբերեցինք, շատերը իրենց երեխաներին մեկ օր չէին գտնում։ Այդ օրը զոհվեցին երեխաներ»,- պատմեց Մ. Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն այևս անթաքույց, ի ցույց աշխարհի, ակաբեկում և սպանում էր հայի մի հատվածին հենց իրենց բնօրրանում. «Դա անում էր առանց թաքցնելու։ Արցախն Ադրբեջանին պետք էր առանց հայերի։
Սա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդության դեմ։ Այս ոճրագրոծությունը պետք է դատապարտվի, մեղավորները պետք է պատժվեն, հակառակ դեպքում հանցագործը, անպատժելիության վայելքից արբեցած, գազազած, շարունակելու է նույնը անել, ցավոք, հայ ժողովրդի մնացած հատվածի նկատմամբ։
Քանի դեռ հստակ գնահատակ չի տրվել Հայաստանից և այն չի որակվել որպես ցեղասպանություն, մեղավորները չեն դատապարտվել, պատժվել, մեր փոխարեն որևէ մեկը դա չի կարող անել»։
Հարակից հրապարակումներ`
- ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ
- 18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանnւթյnւն. Հովիկ Ավանեսով
- Բարոյական ի՞նչ իրավունք ունեն գան Եռաբլուր ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
- Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին
- Պայքարը հանուն իմ ու իմ սերունդների Հայրենիքի, այն կռիվ է հանուն կյանքի.Մետաքսե Հակոբյան
- Հայաստանի կառավարությունն իր ծրագրերով արցախցիներին դուրս մղելու նպատակ է հետապնդում․ Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին