Ֆլորիդայում հինգ միլիոն մարդ է տարհանվել
«Հելեն» փոթորկի բոլոր հետևանքները դեռ չվերացված, ԱՄ-ում հիմա էլ մոլեգում է «Միլթոնը»։ Ըստ The New York Times-ի, իշխանությունները ստիպված են եղել տարհանել Ֆլորիդա նահանգի ավելի քան հինգ միլիոն բնակիչի։
«Ավելի քան 5,5 միլիոն մարդ ստիպված է եղել լքել Ֆլորիդայի արևմտյան ափը, ինչը նահանգի պատմության մեջ ամենախոշոր տարհանումներից մեկն է»,- գրում է թերթը։
kp.ru-ի հաղորդմամբ, տեղի բնակիչները լրջորեն են վերաբերել զգուշացմանը, ինչի պատճառով որոշ տարածքներ դատարկ են թվում: Հաղորդվում է, որ տարհանվածները գնացել են մոտակա ապաստարաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին