08:09 09/10/2024 Հայաստան

44-օրյա պատերազմnւմ որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել

44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել: Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի երկարատև բուժումների արդյունքում հղիացել և երեխա է ունեցել:

«Էրեբունի» ԲԿ-ից նշում են, որ հղիությունը մինչև 34 շաբաթականն առանց լուրջ խնդիրների է անցել. կնոջ վիճակը կտրուկ վատացել է, բարձրացել է զարկերակային ճնշումը, հղին գանգատվել է մարմնի ցավից և թուլությունից:

«Կատարված հետազոտություններն անսպասելիորեն արյունաբանական լուրջ հիվանդության՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզի կասկած են առաջացրել: Անմիջապես Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը՝ Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Իննա Բաղդասարյանի հետ, Անզգայացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ, կյանքի ցուցումով կեսարյան հատում է կատարել։ Լալա Բախտիկյանն անմիջապես տեղափոխվել է Արյունաբանական կենտրոն, որտեղ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել, ի դեպ՝ Հայաստանում առաջին անգամ մեծահասակի:

Ծնողները փոքրիկին իրենց կորցրած որդու անունով են կոչել՝ Ռաֆիկ՝ վստահ, որ նա կրկին ապրելու ուժ է տալու իրենց»,- նշում են ԲԿ-ից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}