Մենք պարտավոր ենք իրավական դաշտ փոխանցել հանցագործությունների մասին տեղեկությունները. Խաչիկ Մանուկյան
«Շարունակաբար խոսվում է այն մասին, որ ՔՊ-ական պարագլուխները տևական հանցագործություններ են գործում տարբեր աստիճանի, տարբեր որակների։ Ժամանակն է, որ այդ հայտարարությունները տեղափոխվեն իրավական դաշտ»,-Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազան պայքարի մասնակից, Արցախյան երրորդ պատերազմում որդուն կորցրած, գրող, հրապարակխոս Խաչիկ Մանուկյանը։
Նրա խոսքով, պետք է հասկանալ այդ հանցանքներին գնահատական տրվելո՞ւ են, թե ոչ։
«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, քանի որ այսօրվա դատախազը հայտարարել է, որ զեկուցում է վարչապետին, այսինքն կատարում է նրա հրահանգները։ Դատական համակարգն էլ գտնվում է նրա ափի մեջ։ Մարդը հիմա ափը բաց է թողել, զբաղված է հեծանին քշելով, ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում, մարդն ասում է՝ իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձևին»,-ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ ինքը գիտի, որ գործ ունի դարակազմիկ հանցագործների հետ, հավատում է՝ իշխանափոխությունից հետո լինելու է իրավական, ինչպես նաև քաղաքական գնահատական։
«Այդ ժամանակ ձեր դիմաց կանգնած կհայտարարեմ, այո, արդարադատությունը հաղթելու է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան