Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհվել է սպիտակուցային կառուցվածքների ուսումնասիրության համար
Այս տարի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի գիտնական Դեյվիդ Բեյքերը և բրիտանացի հետազոտողներ Դեմիս Հասաբիսը և Ջոն Ջամփերը, ովքեր հաջողության են հասել սպիտակուցների ուսումնասիրության մեջ: Այս մասին այսօր հայտարարել է Ստոկհոլմում գտնվող Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։
Գիտնականներին մրցանակը շնորհվել է «սպիտակուցային կառուցվածքների համակարգչային մոդելավորման», ինչպես նաև «սպիտակուցային կառուցվածքների կանխատեսման» համար՝ համաձայն հանձնաժողովի որոշման հիմնավորման։
Դեյվիդ Բեյքերը մրցանակը ստացել է սպիտակուցների համակարգչային նախագծման ոլորտում իր ձեռքբերումների համար։ Նա, օգտագործելով օրիգինալ մեթոդ, ստեղծել է աշխարհում առաջին սպիտակուցը՝ «բոլոր գոյություն ունեցող սպիտակուցներից լիովին տարբեր», որը կոչվում է Top7։ Նրա հետազոտությունների շնորհիվ հնարավոր է դարձել նախագծել սպիտակուցային կառուցվածքներ, որոնք, սկզբունքորեն, բնության մեջ չեն լինում։
Դեմիս Հասաբիսը և Ջոն Ջամփերն արժանացել են մրցանակի՝ բարդ սպիտակուցային կառուցվածքների կանխատեսման մեթոդների մշակման համար։ Նրանք կարողացել են Արհեստական բանականության մշակած AlphaFold2 մոդելով ոչ միայն հաստատել մարդու օրգանիզմի բոլոր սպիտակուցների կառուցվածքը, այլ նաև նախապես կանխատեսել ավելի քան 200 միլիոն սպիտակուցների կառուցվածքը, որոնք հետագայում հայտնաբերվել են այլ կենդանի օրգանիզմներում:
«Դափնեկիրների հայտնագործությունների շնորհիվ «նախկինում մի քանի տարի տևող աշխատանքը այժմ կարելի է կատարել մի քանի րոպեում», - ընդգծել են Կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները