Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին հարցին
«Համարում եմ, որ այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։ Շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ պարտականությունները և առաքելությունը»,-կառավարության շենքի դիմաց ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն առաջարկել են արդարադատության նախարարի պաշտոնը։
Նա չպատասխանեց հարցին, թե Արփի Դովոյանը, եթե արդարադատության նախարար դառնա, արդյոք կտուժեր արդարադատությունը։
ՄԻՊ-ը նաև կոռեկտ չհամարեց այն հարցադրումները, ըստ որի իր ընկերուհի՝գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է իր թեկնածությունն առաջադրել որպես արդադրադատության նախարար։
Անահիտ Մանասյանը հայտնեց, որ այս փուլում այլ մեկնաբանություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել. Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է
- Լո՞ւրջ եք, ասում, որ Արփի Դավոյանին արդարադատության նախարար նշանակելու հարցն է քննարկվում. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան