Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում
Հաշվի առնելով Մասիս համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, համայնքի բարօրությանն ու շենացմանը միտված գործունեությունը, ինչպես նաև հարգանքն ու բարձր հեղինակությունը բնակչության շրջանում, Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու միաձայն որոշմամբ, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, գործարար, բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է «Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում:
Միքայել Վարդանյանը Մասիսում իրականացրել է հայրենանվեր և կենսական կարևորություն ունեցող բարեգործական մի շարք ծրագրեր, որոնց բացառիկությունը մեծ է համայնքի զարգացման գործում: Մասնավորապես բարերարի մասնակցությամբ Մասիս քաղաքում կառուցվել է Սուրբ Թադեոս եկեղեցին, այժմ էլ Միքայել Վարդանյանը ֆինանսավորում է առաջնորդարանի շենքի կառուցումը:
Բարերարի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Մասիսի համայնքապետարանի դիմաց գտնվող այգին, իրականացվել է «Հրանտ Վարդանյան» փողոցի հիմնանորոգումն ու լուսավորության ցանցի անցկացումը: Բարերարի ֆինանսավորման շնորհիվ Մասիս քաղաքում ամբողջությամբ լուծվել է աղբահանության խնդիրը:
Միքայել Վարդանյանը կառավարում է Մասիսում գործող 3 խոշորագույն ընկերությունները՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Մասիս Տոբակո»-ն ու «Գրանդ Մաստեր»-ը, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտ 3500 աշխատող, նրանց գերակշիռ մասը հենց Մասիսի բնակիչներ են:
Հարակից հրապարակումներ`
- Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ
- Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
- Միքայել Վարդանյանը Գր. Լուսավորիչ ԲԿ ծննդատանը նվիրել է 116 մլն դրամի ժամանակակից բուժսարքեր
- 107 մլն դրամ Միքայել Վարդանյանից` Գեղարքունիքի հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին
- 111 մլն դրամ Միքայել Վարդանյանից՝ Տավուշի հաշմանդամություն ունեցող բոլոր 157 երեխաներին
- Միքայել Վարդանյանի տրամադրած 120 մլն դրամով հայրենիքի պաշտպանները կբուժվեն նոր մասնաշենքում
- Ապրիլի 7-ի առթիվ Միքայել Վարդանյանը 104 մլն դրամ է հատկացրել 348 նպաստառու միայնակ մայրերի
- 116 մլն դրամ աջակցություն Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անչափահաս երեխաներին՝ Միքայել Վարդանյանից
- 182 լսողական սարք և 2 ավտոբուս՝ բարերար Միքայել Վարդանյանի կողմից հատուկ կրթահամալիրի երեխաներին
- Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 երեխաներին
- Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն. դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին
- 43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից