760 հազար զբաղվածների մեծ մասը ստանում են ցածր աշխատավարձ.Արմեն Քթոյան
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ հանրապետության տնտեսության բոլոր ոլորտներում աճ կա։ ՎԿ-ն արդեն երրորդ տարին է աճի նման ցուցանիշներ է գրանցում, բայց դրան զուգահեռ Հայաստանում աղքատության մակարդակն էական անկում չի գրանցում, ավելին՝ աղքատության վերին շեմը բարձրացել է՝ հասնելով 42.6 %-ի։ Վերոհիշյալ միտման պատճառները ներկայացնելու համար Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին։
«Տնտեսական ակտիվության աճը դեռևս չի նշանակում եկամուտների աճ։ Աղքատությունը հաղթահարեկու համար եկամուտների աճ է անհրաժեշտ։ Այն ՀՆԱ-ի կամ տնտեսական աճն է համակցված եկամուտների աճի հետ, իսկ տնտեսական ակտիվությունն այլ ցուցանիշ է։ Սա է պատճառը, որ տնտեսական աճն ավելի ցածր է, քան տնտեսական ակտիվությունը։
Երբ աղքատությունը գնահատում են, հիմնականում միջին գծից ներքև գտնվող բնակչության տեսակարար կշիռն են հաշվի առնում, որը 1-2 տոկոսային կետով նվազել է։ 42,6 %-ը աղքատության վերին գիծն է, որը կրկին գնահատում է կենսամակարդակի վիճակը,բայց այն ոչ այնքան աղքատությունն է բնութագրում, որքան, որոշակի կենսամակարդակից վերև որոշակի եկամուտ գեներացնելու կարողություն ունեցող անձանց թիվն է ցույց տալիս։
Այդ խնդիրն իրականում կա։ Ինչն է դրա պատճառը։ Եթե նայենք՝ հանրապատությունում 760 հազար եկամտային հարկ վճարող վարձու աշխատող կա, բայց նրանց զգալի մասը զբաղված են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձն ավելի ցածր է միջին մակարդակից։ Շատ քիչ են զբավածները, որոնք աշխատում են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձը ավելի բարձր է հանրապետության միջինից։
Այստեղ մենք խոսում ենք տնտեսական աճի ներառականության խնդրից։ Պետք է այն եկամուտների աճը, որը տեղի է ունենում, պետք է հավասարաչափ բաշխվի։ Մեխանիզմներից մեկն պետական բյուջեն է, որն ունի սոցիալական ծրագրեր։ Մյուս մեխանիզմները՝ աշխատանքի արտադրողականության աճ, հնարավորությունների կիրառում և այլն, որոնք շատ ավելի տևական գործընթաց է։
Գլոբալ խնդիրն այն է, որ մեր զբաղվածների մեծ մասն այն ոլորտներում են, որտեղ արտադրողականությունը բարձր չէ, հետևաբար նրանք ստանում են ցածր աշխատավարձ և նրանք պետք է զերծ լինեն բարձր կենսամակարդակ ապահովելուց, իրենց մոտ այդ կարողությունները սահմանափակ են։
Ներառականության խնդիրն այն է,որ տնտեսության աճի ձևավորմանը մասնակցեն ավելի շատ կողմեր և այդ աճը պետք է հնարավորինս ավելի արդարացի բաշխվի։
1-2 % ինչ որ մի ցուցանիշի նավազումը կամ աճը, դեռևս հեռու է իրական պատկերը նկարագրելուց»,-ասաց Արմեն Քթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աղքատները վճարում են հարկերը, իսկ ավելի հարուստները չեն վճարում.Հրանտ Միքայելյան
- Հայաստանում աղքատության վերին գիծն աճել է 42.6 %-ի, ամենաղքատը Շիրակի և Արմավիրի մարզերն են՝ 70-80%
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները