Գործադիրն համայնքներին փոխանցեց սուբվենցիոն ծրագերի իր մասնաբաժինը՝ 1 մլրդ 391 մլն դրամը
«Փաթեթով առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին կառավարության մասնաբաժինը:
Նա ասաց, որ գումարն ուղղվելու է 18 համայնքի և ընդհանուր տարվա համար բյուջեից արդեն 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացվել, որպես կառավարության մասնաբաժին
ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ ծրագրով նախ համայնքն է իր հատկացումը տրամադրում, որից հետո նոր՝ կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 2.2 մլդ դրամ համաֆինանսավորում հատկացվեց համայնքների սուբվենցիոն ծրագրերին
- Պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ հատկացվեց համայնքների իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները