«Հրապարակ». Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու է Անահիտ Ավանեսյանը պատվաստման օրինակ ծառայում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա հերթական ցուցադրական պատվաստումն էր, որի ընթացքում նա հորդորել է՝ չուշացնել պատվաստումը, որը հատկապես կարևոր է ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ծանոթանալով ռիսկի խմբերին, պարզ չեղավ, թե ինչու է նախարարը պատվաստման օրինակ ծառայում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների՝ սեզոնային գրիպից նախևառաջ պետք է պատվաստել 6 ամսականից բարձր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին, 60 տարեկանից բարձր անձանց, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, հատկապես՝ շնչուղիների հետ կապված, ճարպակալում, մետաբոլիկ խախտումներ և այլն, նաև՝ հղի կանանց։
Նախարարը ո՛չ հղի է, կարծում ենք, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցական։ Բժիշկ չէ, ասենք՝ շտապօգնության, կամ հետազոտող, որը հիվանդների հետ է առնչվում։ Կաբինետից իջնում է, «Ջիփն» է նստում, ու հակառակը։ Ճիշտ է, հաճախ շփվում է վարչապետի հետ, բայց արդյո՞ք արժե դրա համար պատվաստվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան