Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն Եվրոպայում են, գերիների խնդիներով տարբեր հանդիպումներ են ունենում. Արցախի ՄԻՊ
«Առաջիկա օրերին նաև առ-ցանց քննարկումներ եմ ունենալու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցերով։ Դրանք նախաձեռնվում են տարբեր կազմակերպությունների կողմից, որոնք ուզում են աջակցել այս հարցը հնարավորինս լայն շրջանակներին հասցելուն»,- Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ այս օրերին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը գտնվում են Եվրոպայում, հայ գերիների հարցերով հանդիպումներ են ունենում։
«Կիրառվում են տարբեր գործիքներ հնարավորինս մեծ իրազեկվածություն ապահովելու, մեր պահանջը հնարավորինս մեծ շրջանակների տեղ հասցնելու ուղղությամբ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր քաղաքական, հասարակական գործիչներ, Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-եր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների առջև բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ակցիաներ կազմակերպելու պահանջով։
Նրանք նամակներ հանձնեցին դեսպանատներին։ Ստեփանյանն ասել էր, որ դեսպանատներին ուղղված նամակներում կան նաև Արցախի ժողովրդին հուզող այլ հարցեր, մասնավորապես վերադարձի իրավունքը միջազգային բանակցային գործընթաց վերադարձնելու, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ հստակ գործնական քայլեր ձեռնարկելու պահանջներ։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Ստեփանյան
- Մեր պահանջն է՝ թույլ չտա Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները. Ալավերդյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց
- ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան
- Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան
- Չեմ կարող ասել՝ ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր. Գեղամ Ստեփանյան
- ՈւՂԻՂ. Արցախի ու Հայաստանի նախկին ՄԻՊ-երի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան