Թրամփը խնդրել է ռազմական ինքնաթիռ՝ իրանական սպառնալիքից պաշտպանվելու համար
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը ռազմական օգնություն է խնդրել ամերիկյան իշխանություններից՝ Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը խնդրել է ռազմական ինքնաթիռներ՝ Թրամփի թռիչքների համար քարոզարշավի վերջին շաբաթների ընթացքում, ընդլայնել նրա բնակավայրերի և հանրահավաքների վայրերի վրայով թռիչքների սահմանափակումները, քարոզարշավի ընթացքում մի շարք ռազմական մեքենաներ՝ Թրամփին տեղափոխելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան