Տուգանել կծող կվադրոբերների ծնողներին.Առաջարկ պետդումայից
«Սոցցանցերում կվադրոբինգի մասսայականացման արգելում։ 1000-ից 5000 ռուբլի տուգանք ծնողների համար՝ երեխաներին չորս ոտքով քայլեցնելու համար. տուգանքներ ծնողներին, ներառյալ քրեական հետապնդումը, առողջությանը վնաս պատճառելու համար, եթե նրանց երեխան կծում է անցորդին»,-սրանք Վարչական օրենսգրքի փոփոխությունների մի մասն է, որը պատրաստում են փաստաբանները և Պետդումայի պատգամավորների աշխատանքային խումբը: Այդ մասին գրում է «Ռուսսկայա գազետա»-ն։
«Մենք ընտանիքներ կործանելու խնդիր չունենք»,-ասում է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը, և շարունակում. «5000 տուգանքները ուշքի կբերեն այն մայրերին ու տատիկներին, ովքեր իրենց երեխաներին շղթայով բռնած կքայլեն: Համացանցում քվադրոբինգը քարոզելու արգելքը կզրոյացնի այն որպես մանկապատանեկան շարժման ուղղություն։ Բայց ավելի լայն ազդեցության գործիքները, որոնք մենք պատրաստում ենք, թույլ կտան երեխաներին վերադառնալ խմբակներ և ակումբներ՝ փողոցներում սողալու և հաչելու փոխարեն:
Սպասվում է, որ Ռուսաստանի Դաշնության օրենսգրքում փոփոխությունները կընդունվեն երկու-երեք ամսվա ընթացքում։
«Եկեք դադարեցնենք կբադրոբերների շարժման առցանց մասսայականացումը, և այն կվերանա այնքան արագ, որքան հայտնվելէ։ Մենք համակարգված կաշխատենք նրանց հետ»,-հույս է հայտնում Անդրեյ Սվինցովը:
պատգամավորը համոզված է, որ հասարակությանը խարխլելու փորձերը կշարունակվեն, թեև կվադրոբերների հետ կապված լուրջ խնդիր չկա։ Համացանցում նկատելի է հասարակական տրամադրությունների նկատմամբ վերահսկողության թուլացումը, որտեղ տեղեկատվական հոսքերի աճը հնարավորություն է տալիս ստեղծել խաղային հարթակներ, որոնց միջոցով շահարկվում է տրամադրությունը: Եվ քանի որ այդ հոսքերը պետության կողմից չէին վերահսկվում, վերահսկողությունը դրսից էր, կենդանիներին իմիտացնելը հայտնվեց որպես նոր նորմ։
Օրենսգրքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ մարդկանց և ընտանի կենդանիների վրա հարձակումների համար խուլիգանության համար կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե իրավախախտը 16 տարեկան է։ Առայժմ պատիժը 1000 ռուբլի տուգանք է կամ կալանք՝ մինչև 15 օր, սակայն, ըստ փոփոխությունների, այն կավելանա մինչև 5000 հազար։ Եթե դեռահասը 16 տարեկանից ցածր է, նրա ծնողները կպատժվեն. Մեծահասակները կարող են նաև տուգանվել ևս 500 ռուբլով՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Կրկնակի խախտման դեպքում խնամակալության մարմինները կարող են երեխային գրանցել ոստիկանությունում: Եթե կվադրոբերը վնասել է անցորդների գույքը, ապա ծնողները ստիպված կլինեն դատարանի միջոցով փոխհատուցել վնասը։
Հարակից հրապարակումներ`
- Կվադրոբեր աղջիկների հայրը խաղահրապարակում հարձակվել է 8 ամյա տղայի վրա
- ՌԴ Պետդումայում կոչ են անում բուժել կվադրոբերներին
- Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք Իշխանյան
- Ուղղակի ինձ հետաքրքրեց՝ կա՞ն արդյոք Հայաստանում կվադրոբերներ։ Պարզվեց՝ կան. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան