Տնտեսություն 16:32 11/10/2024 Հայաստան

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները դժգոհ են էլեկտրամոբիլների վերաբերյալ կառավարության որոշումից

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացի» ՀԿ-ն հայտարարությունը է տարածել էլեկտրամոբիլների քվոտայի վերաբաշխման վերաբերյալ, որում ասվում է.

««Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների Ասոցիացիան», որն արդեն հինգ տարի է, ինչ հետևողական աշխատանք է տանում երկրում քաղաքակիրթ, ինստիտուցիոնալ ավտոշուկա ձևավորելու, անվտանգային հարցեր լուծելու ուղղությամբ, դեռևս 2021 թվականից ակտիվորեն նպաստել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացմանը՝ լինելով էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար նախատեսված արտոնություններ սահմանելու ջատագովներից մեկը։

Արտոնությունների գործարկման առաջին իսկ տարուց պետական մարմինների հետ քննարկումների արդյունքում ձևավորվել էր հստակ մոտեցում, որ Հայաստանի Հանրապետության համար սահմանված քվոտայից որոշ քանակություն, այն է՝ թվով 600 ավտոմեքենա յուրաքանչյուր տարի առանձնացվում է որպես ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ իրականցնող կազմակերպություններին՝ պաշտոնական ներկայացուցիչներին, ռիսկերից ապահովագրելու նպատակով։

 Այս մոտեցումը համաձայնեցվել է ոլորտը կարգավորող պետական կառույցների հետ, առաջին հերթին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ և հստակ արձանագրված է Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորումներում։ Հենց այս տրամաբանությամբ էլ Ասոցիացիայի անդամ պաշտոնական ներկայացուցիչները կազմակերպել են իրենց գործունեությունը՝ վստահ լինելով, որ կարող են սինքրոնացնել ավտոմեքենաների արտադրական ցիկլերը քվոտայի սպառման տեմպերի հետ։

Թեպետ նախորդ երկու տարիներին քվոտաները չէին սպառվել, ակնհայտ էր, որ 2024 թվականին պատկերը այլ է լինելու, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ասոցիացիան արդեն իսկ օգոստոս-սեպտեմբերին դիմեց համապատասխան պետական մարմիններին՝ առաջարկելով առանձնացված ռեզերվից օգտվելու մեխանիզմներ:

Սակայն մեծ էր տարակուսանքը, երբ նույն այն մարմինները, որոնք ժամանակին չէին առարկել այս ռեզերվը պահելու գաղափարին, կտրականապես դեմ արտահայտվեցին այս լուծմանը՝ բերելով մեր կարծիքով անընդունելի հիմնավորումներ առ այն, որ մինչ օրս էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումների շուրջ 75 տոկոսը իրականացվել է ֆիզիական անձանց կողմից և, հետևաբար, կարիք չկա այդ ռեզերվը պահել դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ իրականցնող պաշտոնական ներկայացուցիչների համար։

Այս տեսանկյունից մեր համոզմամբ նշված փաստը առաջին հերթին պետք է մտահոգեր պետական մարմիններին հարկահավաքության ցուցանիշների, երկրում տեխնիկական անվտանգության մակարդակի տեսանկյունից, ինչպես նաև այն տեսանկյունից, որ 2024 թվականի համար քվոտաներ սահմանելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման հիմնավորումը ժամանակին լեգիտիմ ակնկալիքներ է ձևավորել էլեկտրական մեքենաներ ներմուծող պաշտոնական ներկայացուցիչների մոտ, որոնք որպես ինստիտուցիոնալ բիզնես կառույցներ, վստահել են ՀՀ կառավարությանը և ձևավորված այդ ակնկալիքին էլ համապատասխան կազմակերպել են իրենց հետագա բիզնես վարքագիծը։ Այդուհանդերձ, ՀՀ կառավարության՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը հիմք է ծառայում հակառակի՝ ինստիտուցիոնալ կառույցներին երկրորդական դիրք ուղարկելու համար։ Այս կապակցությամբ ի թիվս այլոց ցանկանում ենք շեշտել հետևյալ կետերը.

• Հիմնվելով ձեռք բերված և Կառավարության որոշման հիմնավորումների մեջ հստակ ձևակերպված պայմանավորվածությունների վրա՝ պաշտոնական ներկայացուցիչները այժմ կրելու են զգալի վնասներ՝ ստիպված լինելով լրացուցիչ մաքսատուրք վճարել այն ավտոմեքենաների ներմուծման համար, որոնք կհասնեն Հայաստանի Հանրապետության քվոտայի լրանալուց հետո։ Սա իր հերթին կհանգեցնի ավտոմեքենաների գնի բարձրացմանը, կհարվածի սպառողների գրպանին, ինչպես նաև կհանգեցնի նաև հավելյալ վնասների՝ հաշվի առնելով, որ ճանապարհին գտնվող մեքենաների մի մասն արդեն վաճառված է, և դրանց թվում կան այնպիսի ավտոմեքենաներ, որոնք պետական գնումների շրջանակում պետք է մինչև տարվա վերջ մատակարարվեն՝ պայմանագրով սահմանված քանակներով ու արժեքով:

• Պաշտոնական ներկայացուցիչները, որոնք արտադրողի հետ աշխատում են դիլերական պայմանագրերի հիման վրա չեն կարողանալու կատարել իրենց տարեկան պլանները, ինչը նաև ազդելու է այդ ընկերությունների հետագա գործունեության վրա՝ հանգեցնելով շոշափելի տնտեսական և համբավային կորուստների։

• Ռիսկեր են առաջանում 2025 թվականի համար նախատեսված քվոտայի օգտագործման տեսանկյունից։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուիչների ասոցիացիան» հերթական անգամ պատրաստակամություն է հայտնում համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ու սահմանել ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակները, դիտարկել 2025 թվականի քվոտան ի շահ ինստիտուցիոնալ, արդյունավետ ու անվտանգ ավտոմոբիլային միջավայր ստեղծելու տարբերակները, ինչպես նաև հայտարարում, որ հետևողական աշխատելու է երկար տարիներ պարտաճանաչ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ներկայումս գրանցվող ոչ հետևողական մոտեցման պատճառով հասցված վնասի փոխհատուցում ապահովելու ուղղությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}