Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ G4 մակարդակի
«Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» G4 մակարդակի ընդ որում առանց ընդհատումների արդեն շուրջ 17 ժամ»,-այս մասին գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանն ու ավելանում, որ այս պահին G5-ի մակարդակի փոթորիկի նշաններ չկան (նոր պլազմահի ժամանումը դեռ չի նկատվել), բայց ֆոնային ակտիվությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա և դեռ կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ:
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։
Հարակից հրապարակումներ`
- Գեոմագնիսական փոթորկը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը. Լևոն Ազիզյան
- Հնարավոր է՝ Երկիրն ավելի ուժեղ մագնիսական փոթորիկ կզգա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին