Մետաղե ջարդոնով բարձված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 09:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Խ.-ն իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մետաղե ջարդոնով, որը թափվել է, իսկ մեքենան էլ մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին