Ռոբերտ Քոչարյան. Մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ ու իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ
«Ես 2008 թվականից քաղաքականությամբ չեմ զբաղվել։ 2018-ին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձանով»,-դատական նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք նա հավակնում է դառնալ երկրի ղեկավար։
Նա նշեց, որ եղել է և ՀՀ նախագահի, և վարչապետի պաշտոնում, այդ պաշտոնն այլևս այն քաղցրությունը չունի, ինչպես չտես մարդիկ կարող են կպնել ու կարծել, թե իրենց կյանքի երազանքն է։
«Ես արդեն ասել եմ, չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի վտանգների ու արհավիրքների ներքո է հայտնվել, երբ ինձանով են սկսել զբաղվել... այո, այդ պատկերն ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականության մեջ։ Մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ ու իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։ Հասկանալի՞ է։ Վերջ։ Ցտեսություն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շոուի մի մաս է. Լևոն Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործի վերաբացման մասին
- Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով ու մեկ նպատակով. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին