ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան
«Այս օրերին, երբ Ադրբեջանում պետք է իրականացվի միջազգային մեծ միջոցառում, պետք է պահանջել, որպեսզի միջազգային կառույցները բարձրաձայնեն Ալիևի բանտերում գտնվող հայ ռազմագերիների հարցը»,-ԱԳն դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ մի պրոբլեմ կա, որը կապված է ԱԳՆ-ում աշխատող մարդկանց հետ. «Բոլոր տեղերից՝ պաշտոնապես, ոչ պաշտոնապես, ստանում ենք պատասխաններ, որ ձեր պետությունն այս հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզանից պահանջում։ Այդ խոսքերին այլևս դժվար է հակադարձել։
Հենց ԱԳՆ առջև, կարծում եմ, կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն։
Իմ պատկերացմամբ, մեր այստեղ գտնվելն ընդամենն ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան
- Չեմ կարող ասել՝ ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր. Գեղամ Ստեփանյան
- ՈւՂԻՂ. Արցախի ու Հայաստանի նախկին ՄԻՊ-երի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց