Ստեփան Դանիելյան. Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Շատերին դուր չի գա այն, ինչ գրելու եմ, բայց պետք է ասեմ, չեմ կարող լռել:
ՄԱԿ-ի առջև ցույց կարող են անել այն ազգագրական ու ցեղային խմբերը, որոնք պետականություն չունեն ու ստիպված են նման եղանակով իրենց խնդիրները բարձրացնել:
ՄԱԿ-ում ներկայացված ազգերը, որոնք ունեն պետականություն, համապատասխան ներկայացուցիչներն են պարտավոր խնդիրներ բարձրացնել, ինչի համար կա ՄԱԿ-ի կանոնակարգ և համապատասխան կոմիտեներ:
Սակայն, եթե հանրության զգալի հատվածը կարծում է, որ կառավարությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում, ապա.
1. կամ նման ցույցերը կառավարության շենքերի առջև են անցկացնում, հստակ ձևակերպված պահանջներով,
2. կամ հայտնի, և անհայտ եղանակներով պայքարում են իշխանություն դառնալու համար, և այդ պահանջներն արդեն ինքնուրույն իրականացնելու համար:
Հ.Գ. Խնդրանք, արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք:
Հ.Գ. Մեկն էլ լինի ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի իրավունքները պաշտպանի»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պահանջն է՝ թույլ չտա Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները. Ալավերդյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց
- ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան
- ՈւՂԻՂ. Արցախի ու Հայաստանի նախկին ՄԻՊ-երի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին