Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելի դեսպանին՝ Լիբանանում խաղաղապահների վրա հարձակումների պատճառով
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Իսրայելի դեսպանին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ վիրավորվել են Իսրայելի հարվածներից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Այդ հարձակումները միջազգային իրավունքի լուրջ խախտում են և պետք է անհապաղ դադարեցվեն. Իսրայելի իշխանությունները պետք է բացատրեն։ Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր կանչում է Իսրայելի դեսպանին Ֆրանսիայում», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Al Mayadeen հեռուստաալիքը հոկտեմբերի 11-ին հաղորդել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի երկու զինվոր վիրավորվել են Ռաս ալ-Նակուրա հրվանդանում գտնվող խաղաղապահների շտաբի իսրայելական գնդակոծության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան