Իրավունք 17:24 11/10/2024 Հայաստան

Աշխարհում ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին մանկության տարիներին ենթարկվել է սեռական բռնության կամ ոտնձգության. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր տվյալների՝ այսօր ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին կամ 8-ից 1-ը ենթարկվել է սեռական բռնության կամ սեռական ոտնձգության մինչև 18 տարեկանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամիկց հայտնում են, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առաջին գլոբալ և տարածաշրջանային տվյալները, որ հրապարակվել են Աղջիկների միջազգային օրվան ընդառաջ, ցույց են տալիս ամբողջ աշխարհում այս հանցավոր արարքների ծավալները, ինչը հատկապես դեռահաս աղջիկների համար ունենում է հետևանքներ ամբողջ կյանքի ընթացքում:

Եթե հաշվի առնենք սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերը, ինչպիսիք են առցանց կամ բանավոր չարաշահումները, տուժած աղջիկների և կանանց թիվն աշխարհում հասնում է 650 միլիոնի կամ 1-ը 5-ից, ինչը ընդգծում է բռնության և չարաշահման բոլոր ձևերի արդյունավետ կանխարգելման և աջակցության համապարփակ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը:

«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը:- Այն խոր և երկարատև վնասվածքների պատճառ է դառնում, հաճախ այն մարդու կողմից, ում երեխան ճանաչում և վստահում է, և այնտեղ, որտեղ նա պետք է իրեն ապահով զգա»:

«Անկայուն իրավիճակներում ապրող երեխաները հատկապես խոցելի են սեռական բռնության նկատմամբ,- ավելացրել է Ռասըլը:- Մենք ականատես ենք լինում սեռական բռնության սարսափելի դեպքերի հակամարտության գոտիներում, որտեղ բռնաբարությունները և սեռով պայմանավորված բռնությունը հաճախ օգտագործվում են որպես պատերազմի զենք»:
Տվյալների համաձայն՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում դեռահասության տարիքում՝ զգալիորեն աճելով 14-17 տարեկանների շրջանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված երեխաները ավելի հավանական է, որ կենթարկվեն կրկնակի բռնությունների: Դեռահասության շրջանում նպատակային միջամտությունների իրականացումը կարևոր է այս շրջանը փակելու և նման վնավածքների երկարաժամկետ հետևանքները մեղմելու համար:

Բռնություն վերապրածները հաճախ կրում են սեռական բռնության տրավմայի հետևանքները նաև չափահասության շրջանում՝ ենթարկվելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, թմրամիջոցների չարաշահման, սոցիալական մեկուսացման և հոգեկան առողջության խնդիրների, ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան, ինչպես նաև առողջ հարաբերություններ ձևավորելու դժվարությունների: Ապացուցված է, որ ազդեցությունն ավելի է խորանում, երբ երեխաները հետաձգում են իրենց հետ տեղի ունեցածի մասին խոսելը, երբեմն շատ երկար ժամանակով կամ էլ ընդհանրապես գաղտնի են պահում դրանք:

Թեև ավելի շատ աղջիկներ և կանայք են տուժում այս երևույթներից, և նրանց հետ կատարված դեպքերն ավելի լավ են փաստագրված, ըստ տվյալների, տղաներն ու տղամարդիկ նույնպես տուժում են: Շուրջ 240-310 միլիոն տղա և տղամարդ կամ 11-ից 1-ը մանկության տարիներին ենթարկվել է բռնաբարության կամ սեռական ոտնձգության: Այս թիվը հասնում է 410-ից 530 միլիոնի, եթե հաշվի առնվեն բռնության «ոչ կոնտակտային» ձևերը:

Համապարփակ տվյալների բացակայությունը, հատկապես տղաներին վերաբերող դեպքերի և սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերի վերաբերյալ, կարևորում են տվյալների հավաքման մեջ ներդրումների ավելացման անհրաժեշտությունը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ տեղեկությունն ամբողջ ծավալով ընդգրկելու համար:

Մինչ պետությունների ղեկավարները և քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ ակտիվիստները, բռնություն վերապրածները և երիտասարդները, պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Կոլումբիայում կայանալիք Երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ գլոբալ նախարարական համաժողովին, տվյալները փաստում են երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ակտիվացման և  ամբողջ աշխարհում երեխաների համար ավելի ապահով ապագա կերտելու հրատապ  անհրաժեշտության մասին հետևյալ կերպ.

.Սոցիալական և մշակութային նորմերի վիճարկում և փոփոխում, որոնք թույլատրելի են դարձնում սեռական բռնության դրսևորումներն ու թույլ չեն տալիս երեխաներին աջակցության դիմել:
.Տրամադրել յուրաքանչյուր երեխայի ճշգրիտ, մատչելի և տարիքին համապատասխան տեղեկություն, որը նրան հնարավորություն կտա ճանաչելու, թե որն է սեռական բռնությունը, և հաղորդելու դրա մասին:
.Ապահովել, որ բռնության զոհ և բռնություն վերապրած յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինեն այնպիսի ծառայություններ, որոնք նպաստում են արդարադատության իրականացմանն ու նրանց ապաքինմանը և նվազեցնում հետագա վնասի ռիսկերը:
.Օրենքների և կանոնակարգերի բարելավում՝ երեխաներին սեռական բռնության բոլոր ձևերից պաշտպանելու համար, այդ թվում՝ երեխաների հետ աշխատող կազմակերպություններում, ինչպես նաև ներդրումների իրականացում հօգուտ անհրաժեշտ անձանց, ռեսուրսների և համակարգերի, որոնք կբերեն անհրաժեշտ փոփոխությունները:
.Ազգային տվյալների բարելավված համակարգերի ներդրում՝ առաջընթացը մշտադիտարկելու և հաշվետվողականություն ապահովելու համար՝ կիրառելով միջազգային չափանիշեր, ինչպիսիք են Երեխաների նկատմամբ բռնության միջազգային դասակարգումը (International Classification of Violence against Children):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}