Ձեզ համար ընդունելի է, որ Փաշինյանը մնա՞ իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանն իր թիմով վերադառնա. Հարց Քոչարյանին
«Պարոն Քոչարյան, Ձեզ համար ընդունելի է, որ Փաշինյանը մնա՞ իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանն իր թիմով վերադառնա»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողներից մեկը նման հարց ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
ՀՀ երկրորդ նախագահը հարցը տարօրինակ որակեց։
«Տարօրինակ հարցերին պատասխանելու ուղղակի ցանկություն չունեմ։ Նարեկ, եթե դուք ինքներդ այդպես եք մտածում, մտածում եք, որ դրա մեջ կա՞ ողջամտություն, թե դա ուղղակի ապուշություն է։ Իմ տպավորությամբ, այդ տրամաբանական շղթան ապուշություն է։ Շատ կներեք»,-ասաց նա՝ ավելացնելով, նման բան շրջանառող շրջանակները թող այդ հարցն իրեն տան։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ ու իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ
- Շոուի մի մաս է. Լևոն Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործի վերաբացման մասին
- Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով ու մեկ նպատակով. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան