Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Ստեփանյան
«Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ»,- Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նաև ընդգծեց. «Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։
Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում, նաև օգտագործելով Բավքի հետ ունեցած իր հարաբերությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պահանջն է՝ թույլ չտա Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները. Ալավերդյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց
- ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան
- Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան
- Չեմ կարող ասել՝ ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր. Գեղամ Ստեփանյան
- ՈւՂԻՂ. Արցախի ու Հայաստանի նախկին ՄԻՊ-երի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան