Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով
«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց»,-ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Նա նշեց. «Գիտեք, որ երիտասարդ թիմ ունենք, սխալներ կարող են լինել։ Չեմ ուզում ուշադությունս կենտրոնացնել այդ սխալների վրա։
Մարտական ոչ ոքի ստացվեց։ Լավ է, որ վերջում հավասարեցրինք հաշիվը։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրվածության համար։
Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ հաջորդ խաղի վրա»,-ասաց նա
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն 2։2 խաղաց Ֆարերյան կղզիների թիմի հետ
- Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Ֆարերյան կղզիներում
- Կյանքիս լավագույն հիշողություններից կապված են ազգային հավաքականի հետ. Յուրա Մովսիսյան
- Կրասնոդարն արձագանքել է Սպերցյանի և Հարությունյանի Հայաստանի հավաքականին միանալուն
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան