Մի քանի ժամում՝ երրորդ հրաժարականը. Նարեկ Տերյանը կհեռանա պաշտոնից
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ սա վերջին մի քանի ժամվա մեջ երրորդ հրաժարականն է։ Այսօր Փաշինյանի որոշմամբ արդեն պաշտոնից ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Ազատման դիմում ներկայացնելու մասին լուրերը հաստատել էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ըստ մամուլի, հրաժարականների այս շքերթը կապված է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ական իշխանության ցանկության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Այո, Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Խոսնակ
- «Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը
- Գարեգին Բաղրամյանից հետո պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը
- «Հրապարակ». Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին
- Ինչո՞ւ ՀԷՑ-ը չի կարողանում բարելավել սպասարկումը. Գործադիրի նիստում անդրադարձան հարցին