ՈւՂԻՂ. Արցախի ու Հայաստանի նախկին ՄԻՊ-երի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հավաքվել են քաղաքական, հասարակական գործիչներ, Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-եր։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Արձագանքելով այդ ակցիաներին` ակցիաներ են մեկնարկել նաև Հայաստանում։ Մասնակիցները կանգ կառնեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, այդ ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։
Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան