ԱԺ նախագահի նախագահի հայտարարությունը ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին
ՀՀ ԱԺ նախագահի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումի մասին։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարեկ Տերյանն ազատվել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Փաշինյանի որոշմամբ շպաշտոնից ազատվել էր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Ըստ մամուլի, հրաժարականների այս շքերթը կապված է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու ՔՊ-ական իշխանության ցանկության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի ժամում՝ երրորդ հրաժարականը. Նարեկ Տերյանը կհեռանա պաշտոնից
- Այո, Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Խոսնակ
- «Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը
- Գարեգին Բաղրամյանից հետո պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը
- Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Գարեգին Բաղրամյանը
- ՀԷՑ-ը 2023 թ.-ին 68 հազար բաժանորդի վճարել է 116 մլն դրամ փոխհատուցում. Գարեգին Բաղրամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան