Մալադեց. Աշոտ Ղազարյանն արձագանքում է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին
Դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր` ծանր հիվանդ լինելու մասին տարածված լուրերին։
«Լսե՞լ եք, ասում են՝ էդ ֆեյսբուքներում լուրեր են տարածվել, որ Աշոտ Ղազարյանը ծանր հիվանդ է, Գերմանիայից էլ բժիշկներ են հրավիրել։ Մալադեց»,-ասում է դերասանը՝ ավելացնելով, որ լավ է, առողջությունն էլ լավ է, աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն է մաղթում, մի քանի րոպից էլ իր հաղորդումն է սկսելու։
Հրապարակած տեսանյութին կից նաև նաև գրել է.
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար։ Ինձ հետ ամեն ինչ նորմալ է սիրելի Հայեր ջան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին