«Ինտերի» նվերը՝ Մխիթարյանին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրած 100-րդ հոբելյանական խաղն է անցկացրել։ Այս առթիվ նա ակումբից հոբելյանական խաղաշապիկ է ստացել։
Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում իր 100-րդ հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում։
35-ամյա հայ ֆուտբոլիստն իր նորամուտն «Ինտերում» նշեց 2022 թվականի օգոստոսի 13-ին՝ «Լեչեի» դեմ խաղում, որն ավարտվեց 2-1 հաշվով ներաձուրիներիհաղթանակով։
«Կիսապաշտպան Մխիթարյանը ցուցադրել է ֆանտաստիկ հարձակվողական հմտություններ՝ խփելով մի քանի կարևոր գոլեր։ Այս ընթացքում նա 7 անգամ գրավել է դարպասը՝ մեծ ներդրում ունենալով Ինտերի 20-րդ սկուդետոյի հաղթանակում»,-նշում են ակումբից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան