Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը
Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ միջոցառումը միավորել էր եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրների բանկային հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու համար թղթակցային փոխանցումների ոլորտում թվայնացման միտումները, զարգացման հեռանկարները:
Իր ելույթում Նելլի Քոչարյանն անդրադարձել է փոխանցումների թվայնացման, գործընթացների ավտոմատացման միջոցով հաճախորդներին սպասարկման լավագույն փորձառություն ապահովելու ուղղությամբ Կոնվերս Բանկում կատարվող աշխատանքներին:
«Հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառության ապահովումը ենթադրում է վստահության բարձր մակարդակ, գործարքների իրականացման արդյունավետություն, արագություն և ապահովություն: Այս ամենին հասնելու ամենագործուն՝ համաշխարհային միտումներին համապատասխանող լուծումը միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացումն է: Այդ ուղղությամբ աշխատանքները Կոնվերս Բանկում մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ. արդյունքում, գործընթացների ավտոմատացման և թվային լուծումների ներդրման շնորհիվ արդեն այսօր Բանկը հնարավորություն ունի վերահսկելու փոխանցվող գումարների շարժը, կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետում միջամտել՝ ապահովելով միջազգային փոխանցումների առավելագույն արդյունավետություն»,-ասել է նա:
Պանելային քննարկման շրջանակում ներկայացվել է նաև այլ երկրների փորձառությունը, մտքերի փոխականում է կատարվել ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին
- Կոնվերս Բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը
- Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում
- Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
- Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
- Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
- Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
- Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը
- Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին. Կոնվերս Բանկի պարզաբանումը
- Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան