Հնարավոր բոլոր մեթոդները գործի դնելով՝ փորձում են Գերասիմ Վարդանյանին մեկուսացնել, խոչընդոտել քաղաքական գործունեությունը. փաստաբան
«Դատարանի որոշումը սպասելի չէր՝ հաշվի առնելով այն համբավը, որ կա դատավոր Մասիս Մելքոնյանի հետ կապված. բազմիցս ենք լսել, որ նախկին քաղաքական գործիչ է։ Բայց հույս կար»,- ԴՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը։
Նա նշեց, որ ի սկզբանե Գերասիմ Վարդանյանին կալանավորելու որևէ հիմք չի եղել։
Փաստաբանի խոսքով, տասից ավելի քրեական շիծու գործեր են հարուցվել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ, գրեթե բոլորը կարճվել են կամ արդարացվել է։
«Մնացել է միայն մեկը, որով յոթ ամիս անզատության մեջ էր գտնվում։ Բայց վստահ եմ, այդ գործով էլ ենք հաջողության հասնելու և արդարացվելու է։
Ինչ վերաբերում է այս գործին, մենք ասել ենք ի սկզբանե, որ քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում է, չկա որևէ ապացույց, որ Գերասիմ Վարդանյանին մեղագրվող արարքը նա կատարել է, չկա որևէ ցուցմունք վկաների կողից։ Կա ինչ-որ ինչ-ինչ հանգամանքներով հայտնված ձայնագրություն, բազմաթիվ նմանատիպ դեպքեր ենք տեսել արդեն, դրա հիման վրա հարուցել են քրեական գործ»,- ասաց Ս.Հարությունյանը։
Գերասիմ Վարդանյանի պաշտպան Սոսե Չանդոյանն էլ նշեց, որ նրա նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Այս գործն ամբողջությամբ ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ հերթական կարված շինծու քրեական գործն է»։
«Առաջին դեպքը չէ, որ փորձում են հնարավոր բոլոր մեթոդները գործի դնելով՝ Գերասիմ Վարդանյանին պահել կալանքի տակ, մեկուսացնել, խոչընդոտել իր քաղաքական գործունեությունը»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, սահմանվել է նաև 2 միլիոն դրամ գրավ։
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը իշխանական կայքերում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ Նա մեկ այլ վարույթով էլ անցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
- Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամին
- Չորս տարի քաղաքական հետապնդումներով, հալածանքներնով չկարողացան Գերասիմին լռեցնել. Փաստաբան
- Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ՝ քրեադատավարաքաղաքական.Փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքը 1 ամսով երկարացնելու մասին
- Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին. փաստաբան
- Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով․ փաստաբան
- Չնայած դատավորների նկատմամբ ԲԴԽ ճնշումներին, հույս կա, որ կալանքը չի երկարաձգվի. Գերասիմ Վարդանյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին