Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է
Ջոնի Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի տղամարդ ուսուցիչը, որը երեկ ձերբակալվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից հենց աշակերտների աչքի առաջ, կալանավորվել է։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։
Հիշեցնենք, որ դեպքը երեկ մեծ աղմուկ հանեց։ Դրա հետ կապված քննարկումները, քննադատությունները չեն ավարտվում։
Երեկ դասի ժամին ԱԱԾ աշխատակիցները մտնում են դասարան, ուսուցչին տապալում գետնին, ձերբակալում։ Տեսարանից վախեցած երեխաները սկսում են աջ ու ձախ վազել՝ փորձելով թաքնվել։ Նրանք մտածում են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։
Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարեց, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քրեական օրենսգրքի 201 հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն։
Հարակից հրապարակումներ`
- Ժրաջան ԱԱԾ
- Դավիթ Թումասյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ձերբակալումը տրավմատիկ է
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածից հետո Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից
- Երեխաները լեղապատառ են եղել ԱԱԾ աշխատակիցների գործողություններից. Մելիքյան
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածից հետո ԿԳՄՍՆ-ն դիմել է ԱԱԾ՝ պարզաբանում ստանալու նպատակով
- Ռուբեն Մելիքյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել
- ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալումից
- ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան