Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով ու մեկ նպատակով. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
«Հարգելի դատարան, ես ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին։ Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, ես կարող էի ընդհանրապես չգալ»,-Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ եկել է մեկ նպատակով. ցույց տալու, որ չի վախենում դատարանից, արդեն քանի տարի է՝ դատարանների հետ շփվում է։
«Կարող էի գալ ու նստել ոչ թե այստեղ, այլ այնտեղ»,-ցույց տալով դատարանի դահլիճի աթոռները՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա առաջարկեց շտկել ծանուցումը, դատավորն ասաց՝ այս պահին որևէ շտկում չեն անելու։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Նշենք, որ դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան