Հայաստանը Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգությունը կարող է ապահովել, բայց չի կարող Սյունքի անվտանգությունն ապահովել․Ստեփան Դանիելյան
Հայաստանն այսօր ունի՞ անվտանգային համակարգ։ ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը ո՞ւր է տանում Հայաստանը՝ այսօրվա աշխարհաքաղաքական գերլարված և վտանգավոր զարգացումների համատեքստում։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքն է հայտնեց «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խորհրդի անդամ Ստեփան Դանիելյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Ե՛վ արտաքին, և ներքին անվտանգային բաղադրիչներն իրար հետ փոխկապակցված են։ Մնեք դեռ չենք խոսում հատուկ ծառայությունների մասին, որոնք Հայաստանում պարզ չէ, թե ում են ծառայում, չենք խոսում բանակի մասին, երբ այնտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ են արդեն պաշտոնապես և ոչ պաշտոնապես նստած և կառավարում են նման անվտանգային մարմինները։
▪Հայաստանը, լինելով թույլ և փոքր երկիր, նաև՝ չկայացած, փլուզվող, ոչ մի միջազգային անվտանգային համակարգում ներկայացված չէ։ պարզ չէ, թե մենք ՀՊԿ անդամ ենք, թե ոչ։ Եթե դեպի ՆԱՏՕ՞ ենք գնում, ապա պարզ չէ, թե ինչպես ենք գնում և որքանով է այն լուրջ։ ՆԱՏՕ, Եվրամիություն էր գնում Վրաստանն ու Ուկրաինան և տեսանք, թե ինչով ավարտվեց։
▪Պետդեպի քարտուղարի Եվրասիայի և Եվրոպայի գծով պատասխանատուն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ուղղակիորեն մեզ ասում են՝ քանի որ Ռուսաստանն այնտեղ զբաղված է ուկրաինական պատերազմով, ապա ճիշտ պահն է նրան այստեղից հանել։ Ռուսաստանն էլ մեզ ասում է՝ ես դուրս չեմ գալու՝ նույնպես պաշտոնական հայտարարություն անելով։
▪Հիշում ենք, որ հեղափոխությունից հետո Փաշինյանը գնաց Սոչի՝ Պուտինի հետ հանդիպելու։ Այնտեղ հազարավոր հայեր էին հավաքվել, Նիկոլ-Նիկոլ էին բղավում, երբ որ քիչ այն կողմ Ռուսաստանի նախագահ Պուտինն էր նստած։ Այսինքն՝ ասում եին, որ հեղափոխություն անողը հերոս է։
▪Այս առումով այսօր Սյունիքը վտանգի մեջ է։ Այն հասկանում են Իրանում և նաև մյուս կողմից գիտեն, որ Ադրբեջանը և՛ բրիտանական, և՛ Իսրայելական ազդեցության տակ է։ Հիշեցնեմ, որ Բաքվում հազարավոր խոշոր բրիտանական հիմնարկներ են բացվել՝ ոչ միայն նավթային, և պարզ չէ, թե այնտեղի աշխատակիցների քանի հոգին են ուսադիրներով, քանիսը չէ։ Հազարավոր մարդիկ են և մեծ գումարներ են այնտեղ պտտվում։ Նաև Իսրայելի հատուկ ծառայություններն այնտեղ ունեն ներկայացուցչություն և մեծ ազդեցություն։ Դրա համար էլ Իրանը պնդում է, որ իր համար կարևոր է Հայաստանով անցնող ճանապարհը և Սյունիքը պետք է լինի իրենց վերահսկողության տակ։
▪Հայաստանը կարող է Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգությունն ապահովել, բայց չի կարող Սյունիքի անվտանգությունն ապահովել, խնդիրը դրա մեջ է։ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ էլ չի կատարվել և Արցախ էլ չկա արդեն։ Պատկերացրեք սպիտակ թուղթ է և այդ սպիտակ թղթի հիման վրա Ռուսաստսանը կարողանում է հիմնավորել իր ներկայությունը Սյունիքում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք
- Բագրատ Սրբազանին հաջողություն եմ ցանկանում. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Այս անգամ դժվար թե շատ մարդ մնա Հայաստանում
- Հայաստանում պատմության դղրդոցների ձայնը գիտակցող նոր քաղաքական նախագծի պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան