
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն 2։2 խաղաց Ֆարերյան կղզիների թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում մրցեց Ֆարերյան կղզիների թիմի հետ։
Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Թիմերն առաջին և երկորդ խաղակեսերում փոխանակվեցին մեկական գոլերով
37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Տորսհավնի «Բ36» թիմի 27-ամյա պաշտպան Յան
Բենյամինսենը։
44-րդ րոպեին տուգանային հարվածը հրաշալի իրացրեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
85-րդ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, կորցրեց գնդակը։ Նորվեգական «Ֆրեդրիկստադի» կիսապաշտպան Յոանես Բյարտալիդը գրավեց Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին խաղակեսից հետո Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման հաշիվը 1։1
- Կարծում եմ, որ վաղը լավ խաղ կլինի. Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպման մասին