«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում նախարարի պաշտոնը կռվախնձոր է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուին է առաջ տանում, բայց արդյունքում չեն կարողանում որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի թեկնածուն թեժ կռիվ է գցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև։
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ալեն Սիմոնյանը նախ Արփի Դավոյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ ձեռնամուխ է եղել, որպեսզի իր հարազատ նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա պաշտոնից, ապա վստահեցրել է զույգին, որ ամեն ինչ անելու է, որ Արփի Դավոյանը նախարար դառնա։ Վերջին պահին, սակայն, Ալեն Սիմոնյանը անակնկալ ձևով Հրաչյա Հակոբյանի հետ առաջ է տարել իրեն ընկեր դարձած Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, որը, սակայն, դարձյալ չի ընդունվել։ Արդյունքում, վարչության նիստում չի եղել մեկը, որը կպաշտպանի ու առաջ կտանի Արփի Դավոյանի թեկնածությունը, ավելին՝ մեծամասնության շրջանում արմատացած է եղել տեսակետը, որ ամոթ կլինի՝ Արփի Դավոյանը նախարար դառնա: Վարչության նիստին, սակայն, Ալեն Սիմոնյանը ներկա չի եղել. նա երկրից բացակայում է:
Հիմա Անդրանիկ Քոչարյանը ամեն անկյունում բողոքում է Ալեն Սիմոնյանի վարքագծից, որ իր խոստման տերը չի եղել ու վերջին պահին հուսախաբ է արել։
Այսպիսով՝ ՔՊ-ում այս օրերին լարված մթնոլորտ է բարձր պաշտոնի համար. ՔՊ-ականները արդարադատության նախարարի ընտրությունը տապալելու համար միմյանց են մեղադրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան