«Որոշել ենք Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո ավելացնել Հայաստանի կառավարության բյուջեում». ՀՀ-ում ԵՄ դեսպան
«Մենք Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն աշխատում ու բացահայտում են նոր հնարավորություններ»,- ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ելույթի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Նա նշեց, որ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ, որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն: Դեսպանի խոսքով, ԵՄ-ն աջակցել ու շարունակելու է աջակցել ՀՀ-ին մի շարք ուղղություններում՝ տնտեսություն, դատաիրավական համակարգ, տարածաշրջանային կապեր, ինչի մի մասն է նաև խաղաղությունը։
Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին ներկայացրել էր դիմակայունության և աճի ծրագիրը Նիկոլ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում։
«Սա միայն 270 միլիոնի դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում:
Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 600 միլիոնից ավելի ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով և վարկերով: Մենք նաև ձևավորել ենք ներդրումային հարթակ, մենք աշխատում ենք նաև միջուկային և ավիացիոն անվտանգության ոլորտներում:
Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 միլիոն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 միլիոն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին և նպաստել բարեփոխումների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԴԾ–ին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ. Փաշինյան
- Ադրբեջանը ուզում է՝ ՀՀ ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Փաշինյան
- «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին