«Հրապարակ». Ով կհամալրի ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանին և ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանին տեղափոխում են Վճռաբեկ դատարան: Քոչարյանին՝ քաղաքացիական պալատ, Գրիգորյանին՝ քրեական։ ԲԴԽ-ն ԱԺ-ին է ներկայացրել 3-ական թեկնածու, որոնց թվում են Քոչարյանը, որը մի քանի ամիս է՝ անգործ է, հունիսի 25-ին լրացավ նրա լիազորությունների ժամկետը։ 5 տարվա ընթացքում նա հլու-հնազանդ ծառայեց գործող իշխանություններին, ուստի սպասելի էր, որ անգործ չեն թողնի:
Օրենքի պահանջով ևս 2 թեկնածու է ներկայացվել՝ «պռավադնիկներ»` Շիրակի մարզի դատավոր Գուրգեն Մալխասյանը և Երևանի Կենտրոնի նոտար Ատոմ Հայրապետյանը։ Իսկ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը ԲԴԽ անդամ է դարձել 2022թ. դեկտեմբերին՝ 5 տարի ժամկետով: Գրիգորյանի «պռավադնիկներն» էլ Երևանի դատավորներ Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանն են։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի իշխանությունների սրտի փաստաբան Տիգրան Եգորյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայաստանի՝ Արևմուտք շեղվելու դեպքում սարսափելի է նույնիսկ մտածել, թե ում կարող են արգելել ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ում նախարարի նոր թեկնածու են փնտրում
- «Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշում ունեն՝ չմասնակցել, իսկ «Հայաստան» խմբակցությունն ինչ որոշում ունի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան