Մեխակ Սայադյան. Այդպես էլ մեղադրյալներ ի հայտ չեկան Աղստև գետի հունի ավերման գործով
Էկոլոգ, անտառագետ Մեխակ Սայադյանը գրում է.
«Մոտ երեք տարի տևած նախաքննության ընթացքում թիվ 38164721 քրեական գործում տեսանելի առաջընթաց տեղի չունեցավ։
Այդ ընթացքում փոխվեցին երեք քննիչներ, և այդպես էլ մեղադրյալներ ի հայտ չեկան Աղստև գետի հունի ավերման, գետի հունի փոխման, գետի հունի խորացման և դրա պատճառով Իջևանի Դենդրոպարկի ջրազրկման ու թանկարժեք կոլեկցիայի չորացման հետևանքում։
Այդ ընթացքում մի քանի անգամ եղել են փորձագիտական այցելություններ՝ այդ թվում ՀՀ արդարադատության նախարարություն փորձագետների, որը սակայն ոչինչ չի տվել։
Քանիցս նշել եմ, որ ամբողջությամբ նման տեսակային կազմ ճանաչող ծառագետ ՀՀ֊ում հանդիսանում եմ միայն ես։
Իսկ դրսից մասնագետներ 30֊35 հոգի բերելով, երկրի բյուջեի վրա շատ թանկ կնստի, չնայած, որ վնասը միայն այգուն չէ հասցված, այլ գլոբալ առումով շրջակա միջավայրին(գետ, հողերի լվացում և այլն)։
Այստեղ հարցը նրանում է, որ կարծես թե ցանկություն էլ չկա մեղավորներ ի հայտ բերելու և մեղադրանք առաջադրելու ուղղությամբ։
Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ընդհանրապես ոչ ոքից կարծես թե պահանջ չունի. Ոչ գետի համար, ոչ պարկի համար, ոչ էլ ոչնչացված բնության հուշարձան ժայռի համար։
ՇՄՆ֊միայն կարողացել է "կրճատել" միասին ընդամենը 500.000 դրամից էլ պակաս ստացող չորս հոգուս, այգու մի մասը կոպիտ խախտումներով վարձակալությամբ տալով այս բոլոի հեղինակ Իջևանի գինու կոնյակի գործարանին։
Մեկ ամիս է, որ գործը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Դեռևս ոչ մի զանգ կամ այցելություն չի եղել։
Ինչևէ, սպասենք Կոմիտեի քայլերին։
Դրական շարժ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու դիմել դատարաններ՝ մի շարք քրեական գործերով, մի քանի գերատեսչությունների և մի շարք պաշտոնյաների հանդեպ»։